Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Աղի սննդի հակման 4 քիչ հայտնի պատճառ. news.am

Աղի սննդի հակման 4 քիչ հայտնի պատճառ. news.am

Շատերը կարծում են, թե աղի սննդի հակումը հղիության «ախտանիշներից» մեկն է, բայց իրականում այդ հակումը կարող է նաեւ այլ պատճառներ ունենալ, որոնց մասին քչերն են լսել: 

1. Հանքանյութերի պակասը

Եթե անընդհատ աղի սնունդ եք ուզում, գուցե հանքանյութերի պակաս ունեք, մասնավորապես` կալցիումի եւ կալիումի: Օրգանիզմում նատրիումի մակարդակի նվազման դեպքում եւս աղի մթերքի հանդեպ հակում է առաջանում: Նատրիումի նվազում սովորաբար դիտվում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության պարագայում և ավելցուկային քրտնարտադրության դեպքում:

2. Ջրազրկում

Ջրազրկման վիճակում օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք ունի էլեկտրոլիտային բալանսը պահպանելու համար: Այդ պատճառով, եթե շատ եք աղի սնունդ ցանկանում, նախ, փորձեք ջուր խմել. գուցե դա վերականգնի էլեկտրոլիտային բալանսը եւ աղի անհրաժեշտություն այլեւս չլինի:

3. Թոշնած մակերիկամներ

Աղի հանդեպ ուժեղ հակման եւս մեկ պատճառ կարող է լինել մակերիկամային գեղձերի ցածր արտադրողականությունը:

4. Սթրես

Սթրեսի վիճակում գտնվող մարդկանց մոտ հաճախ աղի մթերքի պահանջ է առաջանում: Հարցն այն է, որ սթրեսի պատճառով մենք շատ նատրիում ենք կորցնում եւ օրգանիզմը ցանկանում է վերականգնել այդ կորուստը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. wclub.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ